ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկման հիմնական թեմաններն են՝
- «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ).
- Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում.
- Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում.
- Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ.
- Ֆիթնես մարզիչների հավաստագրման չափորոշիչներ ու գործընթաց:
Հանդիպման նպատակն է անդրադառնալ վերոնշյալ բոլոր կետերին, լսել մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները՝ առավել արդյունավետ կարգավորումներ ձևավորելու և ըստ այդմ՝ հետագա գործընթացը պլանավորելու համար։
Հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (9-րդ հարկի դահլիճ):
Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով մասնակցի տվյալները հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ artur.sedrakyan@escs.am կամ զանգահարել +374-98-99-44-66 հեռ.: