Հայտարարություններ
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2025 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 10։30-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Քննարկման հրավեր՝ հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 9-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա քննարկում հաշվապահական հաշվառման և գնումների գործընթացի վերաբերյալ: Հանդիպման նպատակն է ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել ուսումնական

Մրցույթ՝ Վիետնամի բուհերում սովորելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական

Հայերենի անվճար դասերի մասնակցելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․ հայեր

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն,

Ամառային դպրոց Բուխարեստում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար

Բուխարեստի Politehnica համալսարանում ուսանելու հնարավորություն

Բուխարեստի Politehnica համալսարանը ԵՄ ոչ անդամ երկրների քաղաքացի հանդիսացող շահագրգիռ անհատների համար մեկնարկել է 2025-2026 ակադեմիական տարվա ընդունելություն։ Համալսարանն իրականացնում է բակալավրի, մագիստրոսի և դոկտորանտուրայի կրթական ծրագրեր՝ բոլոր առարկաների (ճարտարագիտությունից մինչև սպորտ և արվեստ) կրթության և հետազոտությունների ինտեգրմամբ: Համալսարանում

Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նիստերի դահլիճում 2025 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 11։00-ին, կայանալու է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզավորման մասին հարցերը:

Բուլղարիայի Հանրապետության բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել